Մատչելիության հղումներ

Դմիտրի Պեսկով. «Մեր զինվորականները տեղյակ են, որ ՆԱՏՕ-ն հետախուզական տեղեկություններ է փոխանցում Ուկրաինային»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտարարել է, թե տեղյակ է, որ արևմտյան երկրները հետախուզական տվյալներ են տրամադրում Ուկրաինային:

Այդպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է New York Times պարբերականի հոդվածին, ըստ որի՝ ամերիկացիների տրամադրած գաղտնի տեղեկատվության օգնությամբ ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել մի քանի ռուս գեներալների:

«Մեր զինվորականները տեղյակ են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ընդհանրապես ամբողջ ՆԱՏՕ-ն հետախուզական և կարևոր այլ տեղեկատվություն են փոխանցում Ուկրաինային», - ասել է Պեսկովը:

Նա նշել է, թե չնայած այդ տեղեկատվական և նյութական օգնությանը, Ռուսաստանի բանակը միևնույն է կլուծի հանձնարարված խնդիրները:

«Զենքը, որը ՆԱՏՕ-ն փոխանցում է Ուկրաինային, այդ բոլոր գործողությունները, այսպես ասենք՝ թույլ չեն տալիս արագ ավարտել օպերացիան, բայց միևնույն ժամանակ դրանք չեն խարխլել նպատակներին հասնելու կարողությունը», - ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG