Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստվում են Մայիսի 9-ի Հաղթանակի օրվա ավանդական զորահանդեսին:
Ստորաբաժանումները գիշերվա ժամերին փորձ են անցկացնում Մոսկվայի Կարմիր հրապարակում: Փորձերին հետևակից բացի մասնակցում է ծանր տեխնիկան՝ հրասայլեր զրահամեքենաներ, հրթիռային կայանքներ: Փորձին ներգրավված է նաև ռազմական ավիացիան: Հանդիսատեսի մուտքը հրապարակ արգելվել է:
Այս տարվա զորահանդեսը տեղի կունենա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած արյունալի պատերազմի պայմաններում:
Ենթադրվում է, որ զորահանդեսի ընթացքում ծավալուն ելույթով հանդես կգա Ռուսաստանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:
Կրեմլը հերքել է ասեկոսեներն այն մասին, թե Պուտինը մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ կհայտարարի Ուկրաինային և համընդհանուր զորակոչի հրամանագիր կարձակի: