Մատչելիության հղումներ

Ռուսական իշխանությունները հետախուզում են հայտարարել լրագրող Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ


Ռուսական իշխանությունները հետախուզում են հայտարարել երկրի հայտնի հեռուստալրագրողներից մեկի՝ Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ։

Նևզորովի անունը Ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվող անձանց ցանկում է հայտնվել չորեքշաբթի օրը, գերատեսչության տվյալներով՝ նախկին պատգամավորը, որը ներկայումս Ռուսաստանում չէ, կասկածվում է «Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»:

Քննչական կոմիտեն մարտի 22-ին հայտնել էր, որ հետաքննություն է սկսել Նևզորովի դեմ Instagram-ում և YouTube-ում նրա արած հայտարարությունների կապակցությամբ, որոնցում լրագրողը քննադատում է Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողությունները։

Ռուսաստանյան նոր օրենքը, որը Պուտինը ստորագրել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ֆոնին, երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում ռուսական ռազմական գործողությունների մասին «կանխամտածված կեղծ տեղեկություններ» տարածելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG