Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների թիվը հասել է 40-ի


Այսօր Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 40-ի։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվականից։

Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածները 24-ն էին։

Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում։ Այսօր առավոտյան Երևանում փակվել էր Կիևյան կամուրջը, որոշ ժամանակ անց ոստիկանությունը վերականգնեց երթևեկությունը։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Անցած երկու օրերին հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ։

XS
SM
MD
LG