Այսօր կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Ռամադանի տոնի առթիվ։ Բացի այդ, պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական և եղբայրական հարաբերությունները հետագաում ևս հաջողությամբ կզարգանան, քննարկել են հարաբերությունների հեռանկարները», - ասված է հաղորդագրության մեջ։
Համաձայն այդ հաղորդման` Իլհամ Ալիևն իր թուրք պաշտոնակցին հրավիրել է Ադրբեջան, Էրդողանը հրավերը ընդունել է։