Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման մասին քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ


Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, հայտարարում է պաշտոնական Երևանը:

«Նման հարց օրակարգում չկա», - նշել է Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ վաղը հայ և թուրք բանագնացների հանդիպմանը քննարկվելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր»։ Նա ասել է, որ համաձայնություն է կայացվել երկու երկրների սահմանները որոշելու հարցում` չբացառելով, որ կստեղծվի համատեղ հանձնաժողով, ինչպես հայ-ադրբեջանական սահմանի դեպքում է նախատեսվում:

XS
SM
MD
LG