Մատչելիության հղումներ

Անկարան հաղորդում է տասնյակ քուրդ զինյալների ոչնչացման մասին


Թուրքիայի Զինված ուժերը Իրաքի հյուսիսում իրականացվող հատուկ գործողության ընթացքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) 61 զինյալ են ոչնչացրել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքական բանակի գործողությունը Իրաքի հյուսիսային, քրդաբնակ շրջաններում մեկնարկել էր ապրիլի 18-ին։ Դրանում ներգրավված էին մի քանի տասնյակ ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրետանային համակարգեր։

Թուրքական իշխանությունների պնդմամբ` գործողության նպատակը քուրդ զինյալների՝ Իրաքի հյուսիսում գործող ճամբարների ոչնչացումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG