Այն բանից հետո, Երբ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա, Լեհաստանը հնարավոր է՝ գազ է ստանում Գերմանիայից։ Գերմանիա-Լեհաստան սահմանին գտնվող Յամալ-Եվրոպա խողովակաշարի գազի հաշվառման կետի տվյալները վկայում են ռուսական գազի հոսքի նշանակալի աճ։
Ռուսաստանից ավելի քան 4 հազար կիլոմետր ձգվող Յամալ-Եվրոպա խողովակաշարով ռուսական գազը հասնում է Գերմանիա։
Իսկ Բուլղարիային օգնելու մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Գազպրոմը» դադարեցրել է Լեհաստանի և Բուլղարիայի գազամատակարարումը, պատճառաբանելով, թե նրանք ռուբլիով չեն վճարում։
Եվրահանձնաժովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենը ասել է, որ Ռուսաստանը գազն օգտագործում է որպես շանտաժի գործիք։