Մատչելիության հղումներ

Նորվեգիան փակում է սահմաններն ու նավահանգիստները ռուսական բեռնատարների և նավերի համար


Նորվեգիան հայտարարում է երկրի սահմաններն ու նավահանգիստները ռուսական բեռնատարների և նավերի համար փակելու որոշման մասին՝ այդկերպ միանալով Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներին։

«Ստորսկոգը», որը միակ սահմանային անցակետն է Նորվեգիայի և Ռուսաստանի միջև, կփակվի բոլոր այն ապրանքների փոխադրման համար, որոնք ներառված են ԵՄ պատժամիջոցների ցանկում, այս մասին հայտարարել է Նորվեգիայի դիվանագիտության ղեկավար Աննիկեն Հյուիտֆելդը:

Վերջինիս խոսքով` բացառություն կարվի միայն ռուսական ձկնորսական նավերի համար, որոնք հաճախ իրենց որսը վերբեռնում են հյուսիսային Նորվեգիայի նավահանգիստներում:

ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան Եվրամիությանը չի անդամակցում, սակայն մաս է կազմում 26 եվրոպական երկրներից բաղկացած Շենգենյան գոտուն։ Նորվեգիան և Ռուսաստանը կիսում են 196 կմ երկարությամբ սահման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG