Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ադրբեջանական դեսպանությունը վերադարձավ Կիև


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արխիվ, Բաքու:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Ուկրաինայում ադրբեջանական դեսպանությունը մեկուկես ամիս տևած դադարից հետո վերադարձել է Կիև:

Հաշվի առնելով Ուկրաինայի մայրաքաղաքում պատերազմի բերումով ստեղծված բարդ իրավիճակը՝ Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները մարտի 8-ին տեղափոխվել էին Լվով:

«2022 թվականի ապրիլի 29-ից Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսում է գործունեությունը Կիևում», - ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Կացությունն Ուկրաինայի մայրաքաղաքում համեմատաբար կայունացել է, և մի շարք երկրների դիվանագիտական առաքելություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ սկսել են վերադառնալ Կիև:

XS
SM
MD
LG