Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 7-ով, բուժվածներինը՝ 224-ով


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 7-ով՝ հասնելով 422 հազար 865-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 224-ով և հասել 411 հազար 38-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 177 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 48 հազար 431-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1522 մարդ։

XS
SM
MD
LG