Մատչելիության հղումներ

Իրանը և Ադրբեջանը քննարկել են ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը


Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն-Ամիր Աբդոլահիանը:
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն-Ամիր Աբդոլահիանը:

Իրանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Հոսեյն-Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ փակված ցամաքային սահմանները բացելու հնարավորությունը:

«Նախարար Աբդոլահիանն ընդգծել է ցամաքային սահմանը բացելու անհրաժեշտությունը, քանի որ երկու երկրները կարողացել են հսկողության տակ առնել կորոնավիրուսի համավարակը»,- ասվում է Իրանի արտգործնախարարության մամլո վարչության տարածած հաղորդագրությունում:

Բայրամովն, իր հերթին, ասել է, թե Բաքուն ողջունում է իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Ղարաբաղի «ազատագրված» տարածքների վերականգնման գործընթացին:

«Հուսով եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի պետական շտաբի որոշումից հետո ցամաքային սահմանը մոտ ապագայում կբացվի»,- ասել է Բայրամովը:

Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը զբոսաշրջիկների համար, սակայն օդային հաղորդակցությունը երկու հարևան պետությունների միջև չի սահմանափակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG