Մատչելիության հղումներ

Ջո Բայդեն. «ԱՄՆ-ը Ռուսաստանին թույլ չի տա էներգակիրներն օգտագործել սանկցիաներից խուսափելու համար»


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, արխիվ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 21 ապրիլի, 2022թ.
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, արխիվ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 21 ապրիլի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ռուսներին էներգակիրների հարցն օգտագործել սահմանված պատժամիջոցներից խուսափելու նպատակով:

Այդ մասին Բայդենն ասել է Սպիտակ տանն Ուկրաինայի հարցին նվիրված ելույթում: Նա մեկնաբանել է, մասնավորապես, Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումը դադարեցնելու Մոսկվայի որոշումը:

«Նման գործողություններն ապացուցում են, որ էներգակիրները ոչ միայն հումք են, ապրանք, որը Ռուսաստանը վաճառում է ուրիշներին, այլ զենք, որը Մոսկվան կիրառում է իր ագրեսիային ընդդիմացողների նկատմամբ: Ես հստակ փաստում եմ՝ մենք թույլ չենք տա Ռուսաստանին նրա նավթն ու գազն օգտագործել իր ագրեսիայի հետևանքներից խուսափելու համար: Մենք աշխատում ենք այլ երկրների՝ Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Քաթարի և մյուսների հետ, որ էներգետիկ պահանջարկի հարցում օգնենք Ռուսաստանի կողմից շանտաժի ենթարկվող մեր եվրոպացի գործընկերներին»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG