Արևմուտքն Ուկրաինային դրդում է հարձակվել Ռուսաստանի վրա: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նրա փոխանցմամբ, Արևմուտքը պետք է ամենայն լրջությամբ ընդունի Մոսկվայի նախազգուշացումն այն մասին, որ Ռուսաստանը կարձագանքի, եթե հարձակման ենթարկվի:
Այդ մեկնաբանությամբ Զախարովան անդրադարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինան ունի Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին ՆԱՏՕ-ից ստացած զենքով հարվածներ հասցնելու իրավունք:
Ըստ Զախարովայի, այդպիսի հայտարարություններով Արևմուտքը Կիևին հորդորում է հարվածել Ռուսաստանին:
«Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի քրեական ակտվիությունն անպատասխան չի մնա: Կիևը և արևմտյան մայրաքաղաքները պետք է լրջությամբ ընդունեն մեր պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ եթե Արևմուտքը դրդի Ուկրաինային հարվածների, Ռուսաստանը դրան անխուսափելիորեն կտա կոշտ պատասխան», - ասել է Զախարովան:
Ռուսաստանի հարավում տեղի են ունեցել մի շարք պայթյունների և վառելիքի մի պահեստ է հրդեհվել:
Ուկրաինացիներն իրենց վրա են վերցրել պատասխանատվությունն այդ միջադեպերի համար, պնդելով, թե այդպես վրեժխնդիր են եղել: