Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են ԱՄՆ-ի դեսպանները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում


Ամերիկացի դիվանագետների տարածաշրջանային հավաքը, Բաքու, 28 ապրիլի, 2022թ.
Ամերիկացի դիվանագետների տարածաշրջանային հավաքը, Բաքու, 28 ապրիլի, 2022թ.

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների դեսպանների տարածաշրջանային հավաքը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էրլ Լիտցենբերգերը և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

Բացի այդ, քննարկումներին մասնակցել են պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը, Կովկասում բանակցությունների հարցով պետական դեպարտամենտի գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը և Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ-ի օգնության հարցերով համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը:

«Բաքուն, Երևանը և Թբիլիսին նախկինում էլ նման հավաքներ են կազմակերպել: Գործընկերները տարածաշրջանից հավաքվել են՝ տեղեկատվություններ և կարծիքներ փոխանակելու նպատակով: Միացյալ Նահանգները նշում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելու 30-ամյակը: Միացյալ Նահանգները վերահասատատում է Հարավային Կովկասի կայուն, անվտանգ և բարգավաճ ապագային նպաստելու և համագործակցությունն ամպապնդելու հանձնառությունը»,- ասվում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG