Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը սառեցրել է Ռուսաստանի անդամությունը


ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Մադրիդ, 26 ապրիլի, 2022թ.
ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Մադրիդ, 26 ապրիլի, 2022թ.

Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը քվեարկությամբ սառեցրել է Ռուսաստանի անդամությունը:

Կառույցն այդ մասին հայտնել է այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, թե որոշել է դադարեցնել անդամությունը:

ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության համաժողովը տեղի է ունեցել Մադրիդում: Կազմակերպության պետությունների երկու երրորդը սատարել է ռուսների անդամությունը սառեցնելու որոշումը:

Վճիռն անմիջապես մտել է ուժի մեջ, մինչդեռ, երբ երկիրն է ներկայացնում կազմակերպությունից դուրս գալու դիմում՝ դրա քննարկումը մոտ մեկ տարի է տևում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ կառույցից դուրս գալու հանգամանքը չի ազդի Ռուսաստանում զբոսաշրջության ոլորտի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG