Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատրյանը ստորագրել է ապրիլի 27-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Նախագահականը մանրամասներ չի փոխանցում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը մինչև մարտի 11-ը՝ ՀՀ նախագահի լիազորությունների ստանձնումից երկու օր առաջ, զբաղեցնում էր Վահագն Խաչատրյանը։