Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանտարկյալների փոխանակում են կատարել:
Ռուսաստանում բանտարկված ամերիկացի նախկին զինծառայող և ուսանող Թրևոր Ռիդին ազատ արձակելու և տուն ուղարկելու դիմաց Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել և հայրենիք է ուղարկվել 20 տարվա ազատազրկման պատիժը կրող ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոն:
Բուն փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ օդանավակայանի տարածքում, որտեղ վայրէջք են կատարել և կողք կողքի կայանվել են երկու երկրների ինքնաթիռները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այս փոխանակումը տեղի է ունեցել երկարատև բանակցությունների արդյունքում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Թրևոր Ռիդը տուն է վերադառնում:
Երկու երկրներում էլ նշում են, որ բանտարկյալների փոխանակումը դժվար թե առանձնահատուկ դրական ազդեցություն գործի ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: