Մատչելիության հղումներ

Մայրը խոստովանել է, որ ինքն է գետը նետել իր երկու տարեկան երեխային


Ալավերդցի 30-ամյա մայրը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է իր երկու տարեկան երեխային վարարած Դեբեդի ալիքների մեջ նետել։

Մոտակայքում ապրող Մարինե Գևորգյանն է տեսել՝, թե ինչպես է մայրը փոքրիկին ձեռքից բռնած ման տալիս գետաբերանի երկայնքով ձգվող գազատարի կողքով։ Գազատարի մյուս կողմում, մոտ 6 մետր ներքև գետն է։

«Էրեխի ձեռից բռնած էր, կանգնեց ինքը, որ հեռախոսով խոսա... բայց էդ ընկնելու պահը չեմ տեսել ոնց էղավ», - պատմում է Գևորգյանը։

Փոքրիկն ավելի քան երկու կիլոմետր հոսել է գետի ջրերի հետ, կամրջի տակ աղջնակի անշնչացող մարմինը տեսել ու առաջին օգնություն է ցույց տվել 33-ամյա Ժիրայր Պողոսյանը։

«Չէի հավատում, մեկ ժամ անց կյանքի նշաններ ցույց տվեց», - ասում է Ժիրայրն ու զարմանում՝ ոչ մի վնասվածք չուներ. - «Ոնց որ մի հատ կուկլա, ջրի էրեսը հելնի, իջնի տակը։ Ստեղից փետ եմ քցել, տեսա որ չի գալիս, մտել եմ ջուրը, էրեխին քաշել, առաջին օգնությունը ցույց տվել։ Գլխի վրա կախ գցելով, նորից բերանը բացել եմ, ջուր ա գնացել, դոշին մի էրկու անգամ սղմեցի, էրեխեն ձեն հանեց։ Էդ պահին արդեն գրկել եմ երեխային, գլխի վրա պահելով, որ ինչքան ջուր լինի, հնարավոր ա թափվի, բարձրացել եմ, շատ դժվարությամբ հասել եմ մեքենան»։

Այժմ հրաշքով փրկված երեխան Երևանի Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում է։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանն ասում է, որ աղջնակի բախտը բերել է՝ գետի ծառերը արգելակ են դարձել նրա փոքրիկ մարմնի համար. - «Երեխան ունի բարձրությունից ընկնելու հետևանքով կրծքավանդակի և որովայնի սալջարդ, նաև ջրի մեջ խեղդվելու հետևանքով թոքերում կա ջրահեղձությանը բնորոշ պատկեր»։

Բժիշկները փոքրիկի վիճակը գնահատում են ծանր, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպանում։ Սակայն Չոբանյանը շեշտում է՝ դեռ պետք է սպասել ՝ Դեբեդի ոչ ստերիլ ջրեր են նրա թոքերում։

Բժշկի տեղեկացմամբ, փոքրիկին հարազատներից որևէ մեկը չի այցելել, նրանով հետաքրքրվողներ չեն եղել։

Ինչո՞ւ է մայրը փորձել ազատվել աղջնակից։ Ամուսնու տատը՝ Ռոզա Հովհաննիսյանը պնդեց, թե բազմանդամ տունը խաղաղ է եղել, անախորժություններ չեն ունեցել, թեև ի սկզբանե դեմ են եղել, որ իրենց 20-ամյա որդին ամուսնանա իրենից 10-ը տարով մեծ, երեխա ունեցող կնոջ հետ։

Ռոզա Հովհաննիսյանը պատմում է, որ երեկ երեկոյան երեխայի մայրը պետք է որ նրան բակ տաներ՝ խաղալու։ Այն, որ տնից 5 կիլոմետր հեռու, գետափ կարող էր գնալ երեխայի հետ, չեն պատկերացրել։ Դրանից են տարեց կնոջ կասկածները, թե կարող էր հարսը հատուկ, երեխային գետը նետելու նպատակ ունենալ. - «Ամեն ինչ արել եմ, որ ինքը չխեղճանա, ոչ թողել եմ լվացք անի, ոչ թողել եմ ճաշ էփի, ոչ թողել եմ խմոր անի... ո՞վ կպատկերացներ, որ սըհե բան կանի...»

Պնդում են, համոզում, որ հարսի երեխային իր երկրորդ ընտանիքում հարազատի պես են վերաբերվել։ Բակում սիրված է եղել թոթովախոս ու աշխույժ աղջնակը, բայց ասում են, մայրը նրան հաճախ է ծեծել տարբեր աննշան առիթներով։

Այս ընտանիքում աշխատողներ չկան, եկամուտը տարեցների թոշակն է, երիտասարդների նպաստը։ Երկու սենյականոց բնակարանում ապրում են 10 հոգով։ Երեխայի օրորոցը տան միակ, մարդաշատ ննջարանում է։…

Ընտանիքիում այժմ բարձրաձայնում են ևս մի քրեական պատմության մասին։ Ըստ Ռոզա Հովհաննիսյանի, ձերբակալված հարսի երկու երեխաներն էլ Ռուսաստանում չորս տարի առաջ ծխախեղդ եղել ու մահացել։ «Ազատության» տեղեկություններով, կինը մեկ տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել երկու և երեք տարեկան փոքրիկներին անզգուշությամբ մահվան հասցնելու համար։ Չի հաստատվել դիտավորյալ սպանության հանգամանքը

Այժմ քրեական գործ է հարուցված սպանության փորձի հատկանիշներով, աղջնակի մայրը ձերբակալված է։

Եթե աղջնակը անխնամ մնա՝ նրան Դեբեդի ջրերից փրկած Ժիրայրը պատրաստ է իր տուն տանել, դարձնել իր չորրորդ, սիրված երեխան. - «Եթե հնարավորություն լինի որդեգրելու, էրեխուն կորդեգրեմ... Չորրորդն էլ ըլի, հինգերորդն էլ։ Շատ ըլի, քիչ չըլի»։

Մայրը խոստովանել է, որ ինքն է գետը նետել իր երկու տարեկան երեխային
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG