Ռուսաստանում Ուլյանովսկի մոտ Վեշկայմա ավանի մանկապարտեզում այսօր տեղի ունեցած հրազենային կրակոցների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, կա մեկ վիրավոր։ Զոհերի թվում են երկու երեխա, մանկապարտեզի դաստիարակներից մեկը և կրակ բացած անձը, ով ինքնասպան է եղել։ Մանկապարտեզի մեկ այլ աշխատակից վիրավորվել է։
Ուլյանովսկի մարզի իշխանությունները հաստատել են, որ այդ միջադեպը չորս մարդու կյանք է խլել։
Հարձակվողի անունը պաշտոնապես չի հաղորդվում։ Հանցագործության դրդապատճառները պարզ չեն։