Մատչելիության հղումներ

Զապորոժիեն պատրաստվում է դիմադրել ռուսներին


Հրթիռակոծության հետևանքներ Զապորոժիեի մարզում, արխիվ
Հրթիռակոծության հետևանքներ Զապորոժիեի մարզում, արխիվ

Ուկրաինայի Զապորոժիեի մարզային իշխանությունները տեսանյութ են հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես են ամրացնում քաղաքի պաշտպանությունը, խրամատներ փորում՝ ռուսական զորքերի հնարավոր հարձակմանը դիմակայելու նպատակով։

«Մենք ամրություններ ենք կառուցում, որոնք կփրկեն մեր զինվորների կյանքը և կօգնեն նրանց արդյունավետ պաշտպանել քաղաքը», - ասել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։

Զապորոժիեի վերջին հրթիռակոծման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Մարզի վարչակազմը այսօր հայտնել է, որ երկու հրթիռ է ընկել առևտրային տարածքում, երրորդ հրթիռը մինչ թիրախին հասնելը պայթել է օդում։

Ավելի վաղ Զապորոժիեի մարզային իշխանությունները հաղորդել էին, որ քաղաքի ուղղությամբ ռուսական ուժերի կուտակումներ են նկատվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG