Մատչելիության հղումներ

Մոսկվան 40 գերմանացի դիվանագետի արտաքսման մասին որոշում է կայացրել


Ռուսաստանը արտաքսում է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան 40 աշխատակցի։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ որոշումը փոխանցվել է Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայերին։

Վերջինս հատուկ դրա համար հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ։

«Այս քայլը իրականացվել է որպես Գերմանիայի կառավարության [ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին] որոշման համաչափ պատասխան», - հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG