Մատչելիության հղումներ

Կիևը կոչ է անում Արևմուտքին պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ


«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, արխիվ
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, արխիվ

Գերագույն ռադայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակիցներին միավորող «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան դիմել է Միացյալ Նահանգների և ԵՄ ղեկավարությանը՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու պահանջով։

«Արախամիան եվրոպացիներին և ամերիկացիներին կոչ է անում արգելանք դնել Իվանիշվիլիի՝ Արևմուտքում գտնվող ունեցվածքի վրա», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։

«Իվանիշվիլին սերտ կապեր ունի Ռուսաստանի իշխող շրջանակների հետ և վերածվել է վրացական Յանուկովիչի։ Ուկրաինայի հանդեպ նրա վարած քաղաքականությունը աջակցություն չունի այդ երկրի քաղաքացիների շրջանում», - հայտարարել է Զելենսկու թիմակիցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG