Մատչելիության հղումներ

Ալիևը Միշելին ասել է, որ պատրաստ է երկկողմ ձևաչափով բանակցել Փաշինյանի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բրյուսել, 6-ը ապրիլի, 2022թ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բրյուսել, 6-ը ապրիլի, 2022թ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Պետության ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն կազմվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբերը, և հայտնել է Բաքու-Երևան ձևաչափով բանակցություններին պատրաստ լինելու մասին»,- ասվում է Ադրբեջանի ղեկավարի մամլո վարչության տարածած հաղորդագրությունում:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցին ուշադրություն հատկացնելու և սատարելու համար:

Շառլ Միշելն, իր հերթին, վստահեցրել է, որ կշարունակի ջանքեր գործադրել հանուն երկու երկրների հարաբերությունների բարելավման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման:

Ալիևի գրասենյակը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Միշելի նախաձեռնությամբ:

XS
SM
MD
LG