Մատչելիության հղումներ

Անկախություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք․ Ստեփանակերտը վերահաստատում է իր դիրքորոշումը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Անվտանգության խորհրդի անդամների և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկություններ է հաղորդել հայ-ռուսական բանակցությունների արդյունքների մասին` «Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում»։

Մանրամասներ չեն հաղորդվում, Արցախի նախագահի աշխատակազմը միայն փոխանցում է․ « Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հավաստիացրել է, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների բովանդակության մասին Արցախի նախագահին տեղյակ է պահել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG