Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարները»,- գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը` հավելելով. «ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության աջակցության հարցում»։
Ըստ կառավարության հաղորդման` Փաշինյանն ու Միշելը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հայ-ադրբեջանական հարաբերությունները Միշելը այսօր քննարկել է նաև Ռուաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Մանրամասներ պաշտոնական Բրյուսելը չի հայտնել։ Կրեմլն է տարածած հաղորդագրությամբ հայտնել, որ Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: