Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն կոչ է արել քաղաքացիներին՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ հրաժարվել Z խորհրդանիշից՝ մասնավորապես չկրել այդ խորհրդանիշը պատկերող հագուստ։
Հատուկ հայտարարությունում գերատեսչությունը սպառնում է պատասխանատվության ենթարկել այդ կոչն անտեսողներին։
Z տառը դարձել է է ռուսական բանակի սիմվոլը՝ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմում։ Ռուսաստանում և այլ երկրներներում Z-ն օգտագործվում է՝ ի նշան աջակցության Մոսկվայի գործողություններին։