Մոսկվան այսօր պատժամիջոցներ սահմանեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսի, «Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր ու սեփականատեր Մարկ Ցուկերբերգի և մի խումբ այլ անվանի ամերիկացիների նկատմամբ:
Ցանկում ամերիկացի պաշտոնատար անձինք են, նրանց ընտանիքների անդամները, գործարար շրջանակների, գիտական աշխարհի և մամուլի բնագավառի ներկայացուցիչներ:
«Ի պատասխան հետզհետե ընդարձակվող հակառուսական պատժամիջոցների, Ռուսաստանը Միացյալ Նահանգների 29 քաղաքացիների արգելում է այցելել Ռուսաստանի Դաշնության տարածք: Ցուցակում ռուսատյացության քաղաքականությանը նպաստող մարդիկ են»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում, որի համաձայն, առաջիկայում այդ ցուցակը կընդլայնվի:
Ամերիկացիներից զատ Մոսկվան այսօր պատժամիջոցներ սահմանեց նաև Կանադայի 61 քաղաքացիների նկատմամբ: