Մատչելիության հղումներ

Դանիայի և Իսպանիայի վարչապետերը խոստացել են զենք տրամադրել Կիևին


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Կիև, 21 ապրիլի, 2022թ.
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Կիև, 21 ապրիլի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Դանիայի և Իսպանիայի վարչապետեր Մետե Ֆրեդերիկսենին և Պեդրո Սանչեսին:

Երկու վարչապետերը Զելենսկու հետ հանդիպունից զատ նաև այցելել են Կիևի շրջանի Բորոդյանկա գյուղ, որտեղ ռուսական բանակը, ենթադրաբար, պատերազմական հանցագործություններ է կատարել:

Դանիան և Իսպանիան խոստանում են մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:

Սանչեսն ասել է, որ Իսպանիան Ուկրաինա կուղարկի 200 տոննա զինամթերք, իսկ Ֆրեդերիկսենը հայտնել է, որ Դանիան առաջիկայում զենքի նոր խմբաքանակ կփոխանցի Ուկրաինայի բանակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG