Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի միլիոնատերն Իսպանիայում, ենթադրաբար, սպանել է կնոջը և դստերն, ապա՝ ինքնասպանություն գործել


«Նովատեկի» նախկին գլխավոր հաշվապահ Սերգեյ Պրոտասենյան, արխիվ
«Նովատեկի» նախկին գլխավոր հաշվապահ Սերգեյ Պրոտասենյան, արխիվ

«Նովատեկ» ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, մեծահարուստ ռուսաստանցի Սերգեյ Պրոտոսենյան, նրա կինը և դուստրը զոհվել են Իսպանիայում:

Ընտանիքն առանձնատուն էր վարձել Բարսելոնայի մոտակայքում գտնվող Լորետ դե Մար առողջարանային ավանում:

Ըստ նախնական վարկածի, Պրոտոսենյան կացնով և դանակով սպանել է կնոջն ու դստերն, ինչից հետո կախվելով անձնասպան է եղել:

Կատալոնիայի ոստիկանությունը չի բացառում նաև մեկ ուրիշ վարկած, ըստ որի այլ անձինք կարող էին կատարել, ապա փորձել միլիոնատիրոջը վերագրել այդ հանցագործությունը:

«Նովատեկը» գազ արդյունահանող ռուսական ընկերություն է: Սերգեյ Պրոտոսենյան դրա նախկին գլխավոր հաշվապահն է:

Ենթադրվում է, որ նրա անձնական ֆինանսական միջոցների չափը հասնում է 400 միլիոն եվրոյի: Վերջին տարիներին նա կնոջ և դստեր հետ հիմնականում բնակվել է Ֆրանսիայում:

Կատալոնիայում նրա հարևաններն ասում են, թե ռուսաստանցու վարձած վիլլայից երբեք ինչ-որ աղմուկ կամ բղավոցներ չեն լսել, ոչ մի բան չի վկայել բռնության հնարավորության մասին, ընտանիքը երբեք չի գանգատվել կամ խոսել ինչ-որ վտանգի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG