Մատչելիության հղումներ

Ջեն Սաքի. «Ռուսական նոր հրթիռը չի ազդի Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա»


Ռուսաստան - «Սարմատ» հրթիռը, Պլեսեցկի հրթիռակայան, 20-ը ապրիլի, 2022թ.
Ռուսաստան - «Սարմատ» հրթիռը, Պլեսեցկի հրթիռակայան, 20-ը ապրիլի, 2022թ.

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին ապրիլի 20-ին ասել է, թե «Սարմատ» տեսակի նոր միջմայրցամաքային ռուսական հրթիռի փորձարկումը չի կարող որևէ կերպ փոխել Միացյալ Նահանգների դիրքորոշումն Ուկրաինայի հարցում:

Խոսնակի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը որպես նախազգուշացում կամ սպառնալիք չի ընկալում ռուսական ռազմական նոր հրթիռի արձակումը:

«Նրանք [ռուսական կողմը] ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի պահանջին համաձան մեզ տեղեկացրել են այդ հրթիռի փորձարկման մասին: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ փորձարկումները չի համարում վտանգ Միացյալ Նահանգների կամ դաշնակիցների համար», - ասել է Սպիտակ տան մամլո պատասխանատուն:

Ջեն Սաքիի խոսքով` «ռուսական հրթիռների փորձարկումների ժամանակը կամ ծավալը չեն կարող փոխել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը հակազդելու Միացյալ Նահանգների մոտեցումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG