«Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը առանցքային դերակատարում են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը մարտական գործողությունները դադարեցնելու գործում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը։
Անդրադառնալով պատերազմից հետո Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահ զորախմբին, Փաշինյանն ասել է, որ նրանց գործունեությունը ընդհանուր առմամբ ապահովում է անվտանգությունը և նշել, թե «թվում է պետք է տեսնել ինչ կարելի է անել, որ խաղաղապահների գործունեությունը ավելի արդյունավետ լինի»։
Փաշինյանը ընդգծել է, որ իր այցի օրակարգի մեծ մասը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին։
«Մեր տարածաշրջանում քաղաքական գլխավոր հարցը ղարաբաղյան խնդրի կարգավորումն է և համոզված եմ, որ այսօր մենք այդ մասին նույնպես կխոսենք»,- մինչ Պուտինի հետ առանձնազրույցը ասել է Հայաստանի վարչապետը։