Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի մեկնարկը, ասել է, որ իրենց հանդիպման ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ։
«Շատ խնդիրներ են մնացել, Ձեզ հետ համաձայն եմ»,- ասել է Պուտինը Փաշինյանին։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ անընդհատ կապի մեջ է: «Յուրաքանչյուր շաբաթ, յուրաքանչյուր տասն օրը մեկ հաստատ խոսում ենք հեռախոսով, հանդիպումները ևս կանոնավոր են, չնայած համավարակային շրջանին»,- ասել է Պուտինը։
Նա ասել է, թե շատ ուրախ է տեսնելու Փաշինյանին և հիշեցրել, որ նրա այցը կատարվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակի առիթով։