Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահի համար այսօրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն է։
Նա նաև ասել է, որ պլանավորված է բավականին ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության մակարդակով։ «Այնտեղ ստորագրվելու են մի ամբողջ փաթեթ փաստաթղթեր»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։
Պուտին-Փաշինյան հանդիպումը Նովո-Օգարևո նստավայրում արդեն մեկնարկել է։ Ռուսական պետական լրատվամիջոցը նրանց հանդիպման մեկնարկի լուսանկարներ է հրապարակել։