Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ բանկային և էներգետիկ ոլորտների նկատմամբ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ հատկապես ուշադրության կենտրոնում «Սբերբանկն» է, որին բաժին է ընկնում այս հատվածի 37 տոկոսը:
Բացի այդ, ըստ ֆոն դեր Լայենի, Եվրահանձնաժողովն այժմ «խելացի մեխանիզմների մշակման գործընթացում է», որոնց միջոցով պատժամիջոցների հաջորդ փաթեթը կազդի ռուսական նավթի վրա։ Ավելի վաղ այդ միջոցների անխուսափելիության մասին հայտարարել էր Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ում կարծիքով՝ Ռուսաստանից նավթի ու գազի սահմանափակումները «վաղ թե ուշ կպահանջվեն»։