Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի պատարագի ժամանակ հիշել է ուկրաինական պատերազմը և ուկրաիներեն ասել` «Քրիստոս հարություն առավ»։
Պատարագին մասնակցել է Ուկրաինայի պատվիրակությունը՝ Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի գլխավորությամբ։ Այս քաղաքը գրավվել է պատերազմի առաջին օրերից։
Վատիկանի տվյալներով՝ Սուրբ Պետրոսի տաճարում տոնական պատարագին մասնակցել է մոտ 5500 հավատացյալ։ Այն հեռարձակվել է ամբողջ աշխարհում մոտ 150 ռադիոկայանների միջոցով: