Մատչելիության հղումներ

Շիրակի և Լոռու մարզերում մեկնարկում է Պարեկային ծառայության աշխատանքը


Հայաստանի ոստիկանության օրը` այսօր տրվել է Պարեկային ծառայության Շիրակի ու Լոռու մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկը` կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, դեսպանների մասնակցությամբ:

«Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` օրինապահ քաղաքացին իրեն պիտի զգա վստահ, ապահով, անվտանգ, իսկ օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին իմանա, որ իր խախտումն անարձագանք չի մնալու, փոխանցում են կառավարությունից:

Ոստիկանության պարեկային նոր ծառայությունը աշխատանքի դուրս եկավ նախորդ հուլիսի 7-ից, նույն օրվանից դադարեցվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը։ Պարեկային ոստիկանության հավակնորդների ընդունելությունը Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում շարունակվում է:

Արդեն Լոռու մարզում ելույթ ունենալով` վարչապետը շեշտել է. «Մենք սկզբունքային պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ: Դա վերաբերում է բոլորին՝ կառավարությանը, քաղաքական իշխանությանը, իրավապահ մարմիններին և Ոստիկանությանը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ Պարեկային ծառայությունը, ընդհանրապես՝ Ոստիկանությունը, զերծ կլինի կոռուպցիայից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG