Ռուսաստանցիների ձեռքում գտնվող ուկրաինացի ռազմագերիների թիվը հասնում է 700-ի, այսօր ուկրաինական հեռուստաալիքների միասնական եթերում հայտարարել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
Նրա խոսքով` գրեթե նույնքան ռուսաստանցի ռազմագերիներ էլ այս պահին գտնվում են Ուկրաինայի տարածքում։ «Այս առումով գործնականում հավասարություն է առկա», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։
Ռուսական աղբյուրները, սակայն, պնդում են, որ գերեվարված ուկրաինացի զինծառայողների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Ռուսաստանի ՊՆ-ն երկու օր առաջ հայտարարեց, որ միայն Մարիուպոլում այս շաբաթ գերի է հանձնվել ավելի քան 1000 ուկրաինացի ծովային հետևակային։