Մատչելիության հղումներ

Գերագույն ռադան Ուկրաինայում ռուսական բանակի գործելակերպը «ցեղասպանություն» է որակել


Ուկրաինայի դատաբժշկական համակարգի փորձագետները արտաշիրիմում և վերահուղարկավորում են կատարում Բուչայում:
Ուկրաինայի դատաբժշկական համակարգի փորձագետները արտաշիրիմում և վերահուղարկավորում են կատարում Բուչայում:

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, պատերազմի ընթացքում Ռուսաստանի բանակի, քաղաքական և զինվորական ղեկավարների գործելակերպը որակել է որպես «ցեղասպանություն»: Օրինագիծն ընդունվել է 363 կողմ քվեներով:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գործողությունները ոչ միայն ագրեսիայի հանցագործություն է, այլ հետապնդում է ուկրաինացի ժողովրդի և նրա ինքնության համակարգային և հետևողական ոչնչացման, ինքնորոշման իրավունքից և ինքնուրույն զարգացումից զրկելու նպատակ: Դա պահանջում է 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերջին փուլում Ռուսաստանի Զինված ուժերի գործողություններն անհապաղ ճանաչել որպես Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանություն»,- ասվում է Գերագույն ռադայի ընդունած բանաձևին կից բացատրական գրությունում:

Գերագույն ռադան դիմելու է ՄԱԿ-ին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներին, արտասահմանյան պետությունների կառավարություններին և խորհրդարաններին Ուկրաինայում Ռուսաստանի բանակի գործողությունները ցեղասպանություն ճանաչելու ուղերձներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG