Մատչելիության հղումներ

Իլոն Մասքը 41 միլիարդ դոլար է առաջարկում Twitter ընկերության համար


Ամերիկացի մեծահարուստ գործարար Իլոն Մասքը, արխիվ
Ամերիկացի մեծահարուստ գործարար Իլոն Մասքը, արխիվ

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX, Tesla, Neuralink, OpenA և մի շարք այլ ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքն ասել է, թե պատրաստ է 41 միլիարդ կանխիկ դոլարով գնել Twitter ընկերությունը:

Մասքի փոխանցմամբ, սոցիալական ցանցը, որն ինքը հաճախ է քննադատել, պետք է մասնավորեցվի արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար:

Այս շաբաթ ավելի վաղ Մասքը հրաժարվել է միանալ Twitter-ի կառավարիչների խորհրդին այն բանից հետո, երբ հրապարակել է ընկերությունում իր բաժնեմասի չափը: Նա ընկերության ամենախոշոր բաժնետերերից է և ունի բաժնետոմսերի 9.2 տոկոսը:

Մասքն առաջարկել է 54 դոլար 20 սենթ մեկ բաժնետոմսի դիմաց: Twitter-ի նախագահ Բրեթ Թեյլորին հասցեագրված նամակում նա գրել է, թե «իր կողմից վերջնական և լավագույն առաջարկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG