Մատչելիության հղումներ

«Ղոդս» ուժերի հրամանատարը վերստին սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի հասցեին


«Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին, արխիվ
«Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին ասել է, որ հարկ եղած դեպքում Իրանն ամենակոշտ միջոցներով պայքարելու է Իսրայելի դեմ:

Մարտ ամսվա ընթացքում Իրանը հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քրդաստանի մայրաքաղաք Էրբիլին: Թեհրանը հայտարարել է, թե հրթիռների թիրախն Իսրայելի գաղտնի հենակետերն էին: Գրոհը ծրագրվել է որպես պատասխան Սիրիայում Իրանի զինծառայողների սպանությանը:

«Հենց Իսրայելի հանցավոր ռեժիմը ցույց տա իր դեմքը, հենց նրանք ցանկանան խախտել այլոց իրավունքներն աշխարհի որևէ ծայրում՝ իսլամական օրենքը նրանց կպատժի: Մենք գիտենք, թե որտեղ եք դուք, օրինակներից մեկը Էրբիլն էր, շատերը չգիտեին, որ այնտեղ իրենց հարևանությամբ Իսրայելի հետախուզության՝ Մոսադի հենակետն էր»,- ասել է Էսմայիլ Քաանին:

Նրա խոսքով, Իրանն ամենուր սատարելու է «սիոնիստական ռեժիմի դեմ պայքարող ուժերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG