Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե Դաշնությունն արդյունահանած գազը կփոխադրի Արևելք, քանի որ եվրոպական երկրները ցանկանում են նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:
Այդ մասին նախագահը խոսել է կառավարության նիստում, որը հեռարձակվել է Ռուսաստանի հեռուստաալիքներով:
«Ինչպես արդեն քննարկել ենք, հիմնական խնդիրը հիմա նավթի և գազի փոխադրման շղթայի աշխատանքի խափանումն է, ուզում եմ ասեք ինձ՝ որոնք են այդ դժվարությունները վերացնելու գործողությունները»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով, ռուսական էներգակիրներից հրաժարվելու եվրոպական երկրների պնդումները հանգեցնում են գնաճին և ապակայունացնում են շուկան:
Նա ասել է, թե այսպես կոչված «ոչ բարեկամական երկրները» սկսել են ուշացել վճարումները և հիշեցրել է կառավարության անդամներին, որ հանձնարարել է նրանց ապահովել վճարումներն ազգային տարադրամով՝ ռուբլով ստանալու մեխանիզմը և աստիճանաբար նվազեցնել եվրոյի կամ դոլարի կիրառումը:
«Ռուսական ընկերությունները պատասխանատու խաղացողներ են համաշխարհային շուկայում և ավելի քան մեկ տասնամյակ է հայտնի են որպես ստանձնած պարտավորությունները կատարողներ: Արևմտյան երկրները փորձում են շուկայից դուրս մղել ռուսական ընկերություններին, ռուսական էներգակիրները փոխարինել այլընտրանքային մատակարարումներով, ինչն անխուսափելիորեն կազդի համաշխարհային տնտեսության վրա, հետևանքները կարող են ցավոտ լինել նախևառաջ այդ քաղաքականության հեղինակների համար»,- ասել է Պուտինը:
Նրա պնդմամբ, այս պայմաններում Ռուսաստանը կսկսի էներգակիրների փոխադրման հոսքը փոխել դեպի Արևելք: