Մատչելիության հղումներ

Արտասահմանյան բանկում Իրանի սառեցված դրամական միջոցների մի մասի արգելանքը չեղարկվել է


Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, արխիվ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, արխիվ

Իրանը հաղորդել է արտասահմանյան բանկերում սառեցված գումարների մի մասը ստանալու համաձայնության մասին: Դա Թեհրան այցելած Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ ասուլիսում հաստատել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Կա համաձայնություն օտար բանկերում մեր ավանդներն արգելանքից հանելու մասին: Երեկ մի պատվիրակություն է ժամանել, որը մեր Կենտրոնական բանկի, ֆինանսական ոլորտի և արտգործանախարության պաշտոնյաների հետ քննարկել է դրամական միջոցների որոշակի մասը մատչելի դարձնելու խնդիրը: Ձեռք է բերվել դրա ժամանակի և մեթոդի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Իրանի արտաքին գործերի նախարարը չի նշել ոչ այդ արտասահմանյան բանկի անունը և ոչ էլ ապասառեցված դրամական միջոցների չափը:

XS
SM
MD
LG