Մատչելիության հղումներ

Բայրամովը կարևոր է համարում Ադրբեջանի «5 առաջարկների ընդունումը Հայաստանի կողմից»


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կառուցողական է գնահատել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած քննարկումը։ Նրանք հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 11-ին։

«Առաջին և կարևոր քայլը համարում ենք այն փաստը, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական կետերը․․․ դրանք հիմնված են միջազգային իրավունքի վրա, և դրանց իրականացումը շահավետ է նաև Հայաստանի համար», - «Ինտերֆաքս-Ազարբայջանի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Բայրամովը։

Այսօր ավելի վաղ խորհրդարանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ այս առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով բրյուսելյան բանակցությունները, հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պիտի դառնան բանակցությունների առարկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG