Մատչելիության հղումներ

Լեհաստանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով


Լեհաստանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով։ Լեհաստանի դատախազությունը հայտնում է, որ առաջադրված մեղադրանքով Գդանսկի դատարանը նրան երեք ամսով կալանելու որոշում է ընդունել։

«Ռազմական հակահետախուզության ձեռք բերած տվյալները վկայում են, որ նա լրտեսում էր Ռուսաստանի օգտին՝ ռուսական հատուկ ծառայությունների համար տեղեկատվություն է հավաքել զորամասերի, դրանց հագեցվածության, անձնակազմի քանակի մասին», - նշված է հաղորդագրությունում։

«Portal Samorzadowy»-ին հայտնում է, որ կասկածյալը Ռուսաստանի քաղաքացի է, 18 տարի ապրում է Լեհաստանում և իր բիզնեսն ունի։

Կասկածյալի անունը չի նշվում։ Նա ձերբակալվել է ապրիլի 6-ին։

Առաջադրված մեղադրանքով նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG