Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր գարնանային զորակոչը չեղարկելու մասին:
Փաստաթուղթը ենթադրում է փոփոխություններ զորակոչի օրենքում, որից հանվում է զորակոչը 2022 թվականի ապրիլ-մայիսին անցկացնելու մասին դրույթը:
Նախագահի հրամանագրով նաև հետաձգվում է ծառայության զորակոչվածների զորացրումը:
«Զինծառայողների զորացրումը տեղի կունենա ոչ շուտ, քան նախատեսված կարգով դեմոբիլիզացիայի մասին հայտարարության հրապարակումը», - ասվում է հրամանագրում:
Ուկրաինայի ամբողջ տարածքում փետրվարի 24-ին ռազմական դրություն է հայտարարվել: Հետագայում խորհրդարանը՝ Գերագույն ռադան, ընդունել է որոշում մարտի 26-ից այն ևս 30 օրով երկարաձգելու որոշում: