Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրոնը և Մարին Լը Պենն անցան երկրորդ փուլ


Ֆրանսիա - Էմանյուել Մակրոնը և Մարին Լը Պենը ընտրարշավի ժամանակ, արխիվ
Ֆրանսիա - Էմանյուել Մակրոնը և Մարին Լը Պենը ընտրարշավի ժամանակ, արխիվ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` գործող նախագահ Էմանյուել Մակրոնը և «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության լիդեր Մարին Լը Պենն անցել են երկրորդ փուլ:

Առաջին փուլի նախնական արդյունքների համաձայն` Մակրոնը ստացել է քվեների 27,6 տոկոսը, Լը Պենը՝ 23,4 տոկոսը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:

2017 թվականի ընտրությունների առաջին փուլից հետո նույն թեկնածուներն են անցել երկրորդ փուլ, որն ավարտվել է Մակրոնի համոզիչ հաղթանակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG