Ցանկացած պատերազմ երբևէ ավարտվում է խաղաղությամբ, և բանակցություններ են անհրաժեշտ այն կյանքերը փրկելու համար, որոնք դեռ կարելի է փրկել, Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Շատ կարևոր է դադարեցնել այս պատերազմը: Թեև դա դժվար է, դժվար էմոցիոնալ, ոչ ոք չի ուզում խոսել այն մարդկանց հետ, ովքեր ծաղրում են երկիրը: Նրանց կարելի է հասկանալ, ես ինքս նրանց շատ լավ եմ հասկանում` որպես մարդ, որպես հայր: Բայց մենք չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա ունենք: Մենք չենք կարող մեզ թույլ տալ որոշում կայացնել տասնյակ միլիոնավոր մարդկանց փոխարեն, ովքեր ցանկանում են դադարեցնել պատերազմը: Մենք չենք կարող որոշել նրանց փոխարեն և ասել` «ոչ, մենք մարդասպանների հետ չենք խոսի», - շեշտել է նա:
Խոսելով այն աջակցության մասին, որն այժմ ստանում է Ուկրաինան արևմտյան երկրներից՝ Զելենսկին ևս մեկ անգամ կշտամբել է ՆԱՏՕ-ի երկրներին, որ չեն հասկանում այն սպառնալիքները, որոնք Ռուսաստանը (երկար ժամանակ) կրում էր իր հետ. «Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ում, այս պատերազմը չէր լինի, կամ էլ ամեն ինչ այնպես չէր լինի, ինչպես հիմա է»: