Մատչելիության հղումներ

Ռուսները պնդում են, թե ուկրաինացիներն են հրթիռակոծել Կրամատորսկի կայարանը


ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, արխիվ
ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, արխիվ

Ռուսաստանը պնդում է, որ Կրամատորսկի կայարանը հրթիռակոծել են ուկրաինական ուժերը: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչը:

«Ապրիլի 8-ին ուկրաինացի զինծառայողները «Տոչկա Ու» հրթիռով հարված են հասցրել Կրամատորսկի երկաթուղային կայարանին: Այդ հրթիռն օգտագործում է միայն Ուկրաինայի բանակը»,- ասել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա պնդմամբ, հրթիռի բեկորների վերլուծությունը և գետնի վրա ընկած պոչի դիրքը վկայում են, որ այն արձակվել է Կրամատորսկից 45 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող տարածքից:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի, այդ տարածքում տեղակայված է Ուկրաինայի զինված ուժերի 19-րդ հրթիռային բրիգադը:

Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն պնդում է, որ ուկրաինական կողմի տվյալներով, հրթիռն արձակվել է Շախտյորսկ ավանից, որը հիմա ռուսների հսկողության տակ է: Ուկրաինական կողմի փոխանցմամբ, կայարանի վրա երկու հրթիռ է ընկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG