Մատչելիության հղումներ

Կրամատորսկի կայարանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, կա մոտ 100 վիրավոր


Ուկրաինա - Երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքները, Կրամատորսկ, Դոնեցկի շրջան, 8-ը ապրիլի, 2022թ.
Ուկրաինա - Երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքները, Կրամատորսկ, Դոնեցկի շրջան, 8-ը ապրիլի, 2022թ.

Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի երթաթուղային կայարանը հրթիռակոծվել է: Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը:

Կրամատորսկը գտնվում է ուկրաինական ուժերի հսկողության տակ: Հրթիռակոծման պահին կայարանում հավաքված մեծ թվով խաղաղ բնակիչներ փորձել են գնացքներով հեռանալ քաղաքից:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկաթուղային կայարանին հարված է հասցվել «Տոչկա-Ու» հրթիռով: Նա պնդում է, որ հրթիռը ռուսներն են արձակել:

Դոնբասի անջատականները և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում են մեղադրանքը և պնդում են, որ տեղի ունեցածն ուկրաինացիների կազմակերպած սադրանքն է:

XS
SM
MD
LG